<< ՓԱՐԻԶ - 2024 >> – Ը՝ ԱՌԱՆՑ ՊԼԱՍՏԻԿԻ

11:37 - 30 Մայ, 2023

Փարիզը նախատեսում է  2024թ. կայանալիք ամառային օլիմպիական  խաղերի ընթացքում  արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկը։

Ելույթ ունենալով  աղտոտման  դեմ պայքարի միջազգային ֆորումում, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ասել է,  որ քաղաքը ցանկանում է օլիմպիական խաղերը դարձնել առաջին խոշոր  իրադարձությունը՝ առանց  պլաստիկի: 

Թափոնները  շարունակում  են  մնալ գլոբալ  խնդիր, քանի որ ամեն տարի 14,000 կաթնասուն և 1,4 միլիոն ծովային թռչուն սատկում է պլաստիկի պատճառով:

Խաղերի ժամանակ  մարզասերները և այցելուները կարող են մրցավայր մտնել  առանց պլաստիկ շշերի: Coca-Cola-ն, որպես օլիմպիական խաղերի  գործընկեր,  խոստացել է արտադրել բազմակի օգտագործման ապակյա շշեր:  

Միջազգային օլիմպիական կոմիտեն և << Փարիզ 2024 >> -ը գնահատում են «Սպորտը բնության համար» ծրագիրը, որպեսզի  նպաստեն բնության վերականգնմանն ու պաշտպանությանը: 

Համաձայն ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի,   ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է  80 տոկոսով կրճատել   պլաստիկի գործածությունը:

 

Այլ նորություններ